ՀՀ ազգային անվտանգությունն արդեն 7 ժամից ավելի է խուզարկություն է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի Թումանյան փողոցում գտնվող տանը:
armtimes.com-ի տեղեկություններով, ԱԱԾ այս գործողությունները ուղիղ կապ ունեն ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը խոշոր չափի գումարների մասին է: Մեր տեղեկություններով, Նարեկ Սարգսյանն արդեն հասցրել է լքել երկիրը:
Նշենք, որ ԱԱԾ-ից մինչ այս պահը չեն հաղորդում, թե ինչ քրեական գործի շրջանակներում է խուզարկություն կատարվում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը