▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 07.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

 

 

Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչ չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի:

 

 

 

 

 

 

 

 

Շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից  ձերբակալվել էր երկու օր առաջ:

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ-ն հաղորդել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է՝ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին