▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներխուժեցին Մայր Աթոռի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, պահանջներով ու սադրիչ գործողություններով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։

Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»։

Հավելենք, որ ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը գրառմանն ավելացրել է նաև, որ  նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել։

Կարդացեք նաև` «Կտամ ուշքդ կգնա...». Կաթողիկոսի դեմ բողոքողները` քաղաքացուն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին