▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տգետը, որը հոգևորականության շարքերից հեռացվել է, իր կարճ խելքով փորձում է մոլորեցնել մարդկանց. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

 

Սիմֆերոպոլի հայկական համայնքի նախկին քահանան՝ կարգալույծ Տեր Խաչատուրը՝ Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդի վարքագծին՝ 2016թ.-ի ապրիլյան գործողությունների ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Asekose.am-ի հետ զոույցում անդրադարձավ տվյալ տեսանյութին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս տգետը (Կարեն Գևորգյան), որը տարիներ առաջ կարգալույծ է հռչակվել և հոգևորականության շարքերից հեռացվել իր իսկ համայնքի կողմից ուղարկված բողոք-նամակների հիման վրա,  այժմ իր կարճ խելքով փորձում է մոլորեցնել մարդկանց՝ օգտվելով ներեկեղեցական կյանքում ստեղծված իրավիճակից: Ճիշտ և ճիշտ «Նոր Հայաստան և Նոր Հայրապետ» շարժման առաջնորդների ստահոդ, փաստարկներից զուրկ մեղադրանքների ոգուն համահունչ մեկնաբանություններով խեղաթյուրում է փաստերը: Եվ այսպես՝


1. ապրիլյան պատերազմի առիթով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի հանգանակությունները, Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշման համաձայն, համակարգված և կենտրոնացված ձևով ուղարկվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցով, որպեսզի հստակ լինի ամբողջական պատկերն Արցախի ժողովրդին և բանակին Հայ Եկեղեցու զորակցության: Արդյունքում Մայր Աթոռի կողմից Արցախի Հանրապետության կառավարությանն է փոխանցվել 1.000.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև մեծ քանակությամբ պարեն և դեղորայք,
2. Այս կարճմիտի տրամաբանությամբ՝ օտար երկրում փաստորեն թեմը պիտի կոչ աներ իր հավատացյալներին՝ հանգանակություն հավաքել պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար, ինչը, կարծում եմ, օրենքներից տարրական գիտելիքներ ունեցող մեկը պիտի հասկանար, որ խնդրահարույց է:
Ի դեպ՝ այս կեղծարարի մատնանշած նամակն ուղարկվել է թեմակալ բոլոր առաջնորդներին»:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցրեց, որ գումարի ստացման և բաշխման վերաբերյալ Մայր Աթոռը որևէ մտահոգություն չունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին