▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունից թալանված գումարներից ոչ մի լումա պետական բյուջե չի մտել. որտե՞ղ է այն

Sputnik Արմենիան փորձել է պարզել` որտեղ են իրավապահների հայտնաբերած պետությունից հափշտակված գումարներն ու որքան են կազմում:

Կոռուպցիոն բացահայտումների արդյունքում հայտնաբերված թալանը կառավարությունում ոչ միայն հաշվել, այլև նույնիսկ որոշել են, թե ինչ նպատակի են ուղղելու։

Սյունիք այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի համայնքներին` որպես սուբվենցիա։

Իրականում, պարզվում է, որ ոչ միայն վարչապետի հիշատակած 10 միլիարդը, այլև թալանված գումարներից ընդհանրապես ոչ մի լումա մինչև օրս բյուջե չի հասել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ֆինանսների նախարարությունից։

Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից ասացին, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունքում առգրավված գումարներից ոչ մի դրամ առ այսօր պետական բյուջե չի մուտքագրվել։

Վարչապետի ու Ֆինանսների նախարարության հակասական հայտարարությունների մասին Sputnik Արմենիայի հարցին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե ֆինանսների նախարարն ասում է, որ դեռ չի հասել, ուրեմն դեռ չի հասել, դեռ ճանապարհին է»:

Հիշեցնենք`«Յանս» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերված 1 100 400 ԱՄՆ դոլարի, 230.500 եվրոյի, 36 մլն դրամի և «Էլիպս» ՍՊԸ–ում հայտնաբերված 50 000 դոլարի մասին հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն նշել էր, որ դրանք «քննիչի որոշմամբ ի պահ են հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը և դատարանի վերջնական վճռով կորոշվի դրանց հետագա ճակատագիրը»:

Մանրամասները՝  այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին