ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր մեկնում է զինվորական ծառայության: Հավաքակայանում նրա հետ է մայրը՝ Աննա Հակոբյանը:
Հավելենք, որ Աշոտ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, ապա դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչով դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին:
«Արտերում բնակվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում կրկնակի ակտիվությամբ տարածել այս տեսանյութը»,-հորդորել էր Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել. «Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ»:
Դիտեք նաև տեսանյութը.
Առաջին լուսանկարը՝ Photolure-ի