▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պնդում եմ, որ Դուք սուտ եք ասում...Հարցեր «Բիզնես Արմենիայի» տնօրենին

Գարիկ Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժիլետի թմում մի շառլատան կար, որին հաճախ է անդրադառնում էի երբ ժիլետը դեռ Ալեն Դելոնն էր և Հայաստանի փրկիչն էր։ Խոսքս Բիզնես Արմենիա գործակալության տնօրենի Արմեն Ավագյանի  մասին է։ Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի շատ դիպուկ գրառումից հետո, էս մեր շառլատանը  մամլո ասուլիս է տալու։ Քանի շառլատանը ինձ արգելափակել է, ես իրան իմ հարցերս ուղիղ չեմ կարող ուղղարկել, դրա համար էլ զետեղեմ հարցերս ստորև։

1 . Արդյոք ճիշտ է, որ businessarmenia.am կայքը անձնապես Ձեր անունով է գրանցված, այլ ոչ թե պետության կամ Business Armenia կազմակերպության? Հ Երբ պետական այս կառույցը՝ Հայաստանի Զարգացման Հիմնադրամը վերանվանվեց, և ստացավ Business Armenia անունը, Դուք շտապ կերպով Ձեր անունով եք գրանցել այդ կայքը։ Մինչև ապրիլ հետևյալ կայքում այդ ինֆորմացիան զետեղված էր։ Վերջին երկու ամսում Ձեր պահանջով, կայքի սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում։ Սկրինշոթերը տեղադրեմ, թե կխոստովանեք...

2. Արդյոք ճիշտ է, որ Դուք Իսպանիայում տուրիստական վիզայիով փախստականի կարգավիճակով եք գտնվել, իսկ հիմա պնդում եք, որ աշխատել եք Իսպանիայում... Եթե Դուք չեք ստում, կարող եք ներկայացնել Ձեր ԵՄ աշխատանքային վիզայի պատճեն։

3. Ամերիկյան Համալսարանի կայքում և Ձեր հարցազրույցներում Դուք պնդում եք որ դասախոսել եք Ամերիկյան ԲՈՒՀ-երում, իսկ պնդում եմ, որ Դուք սուտ եք ասում։ Գոնե մեկ նկար տեղադրեք Ձեր կայքում, որ Դուք պատկերված եք Ամերիկյան համալսարաններում դասախոսելիս։

4. Դուք պնդում եք, որ աշխատել եք համաշխարհային խոշորագույն կորպորացիաների ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ կամ տարածաշրջանային ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ գրասենյակների հետ՝ Կոկա-Կոլա, Բոինգ, Պրոկտեր ընդ Գեմբլ, որպես մարքեթինգ և վաճառքի մասնագետ։ Ես պնդում եմ, որ Դուք սուտ եք ասում։ Կարող եք ներկայացնել տասնյակ այդ ընկերություններից գոնե երեքի հետ Ձեր կատարած աշխատանքի արդյունքները կամ Ձեր աշխատանքային պայմանագրերը...

ներդրումների ներգրավման մասով ապագայում ավելի մանրամասն կգրեմ»:

 

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը կամ պարզաբանումը

 

Բաբկեն Թունյանի վերոհիշյալ գրառումը՝ ստորև. 

««Բիզնես Արմենիայի» (նախկինում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ) տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «Հրապարակի» հետ հարցազրույցում ասում է, որ անցած տարի 18 մլն դոլարի ներդրում են բերել Հայաստան։ Էս տարվա թիրախը 46 մլն դոլարն է, որից 15 մլն դոլարը արդեն բերել են (մինչև հեղափոխությունը):
Լրագրողի հարցին, թե ո՞ր ոլորտներում են կատարվել այդ ներդրումները, ո՞ւմ կողմից, պրն Ավակյանը պատասխանում է, որ այս պահին չի կարող մանրամասնել, որովհետև «ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼՈՒԹՅԱՆ խնդիր կա»: 
Պրն Ավակյան, ի՞նչ կոնֆիդենցիալություն։ Կբացատրե՞ք՝ ներդրումների մասին տեղեկատվությունը ինչո՞վ է կոնֆիդենցիալ և ինչո՞ւ։ Ընդ որում, էնքան կոնֆիդենցիալ, որ անգամ ոլորտները չեք հրապարակում։
Ու երկրորդ հարցս. եթե կոնֆիդենցիալ է, ինչպե՞ս եք ասում, որ վերջում հրապարակում եք տվյալները։
Հիմա 2017-ը վերջացել է, խնդրում եմ, հրապարակեք, թե 2017 թվականի 18 մլն դոլարը ո՞ր ընկերությունների կողմից է ներդրվել ու որ ոլորտներում։ Որովհետև ձեր կայքում չգտա նման հաշվետվություն։ 
Չեմ ասում, որ ձեր հնչեցրած թվերը սուտ են, բայց եթե ուզում ենք ռեալ փոփոխություններ, պիտի վստահ լինենք, որ վիճակագրությունը ճիշտ է։ Իսկ էդ անհասկանալի կոնֆիդենցիալությունը միայն թուլացնում է վստահությունը։
Ու նաև հետաքրքիր է, թե էդ ներդրումները բերելու գործում այդ կառույցը ձեր ղեկավարությամբ իրականում ի՞նչ մասնակցություն ու դերակատարություն է ունեցել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին