▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի. Օսիպյանը՝ Կոտայքում տեղի ունեցած միջադեպի մասին

«Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի Հայաստանում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու». այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր մասնակցությամբ Վարդավառի օրը տեղի ունեցած միջադեպին:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Վարդավառի օրը Կոտայքի մարզում բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Վլադիմիր Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»:

 

 

 

 

 

 

 

 

 

Տուժածի կնոջ խոսքով, ամուսնուն տարել են Ակունք գյուղի ճանապարհին գտնվող Վլադիմիր Գասպարյանի եղբոր ամառանոց, որտեղ եղել է նրա նկատմամբ բռնություն, հարված աչքին, գլխին: Ականատես է եղել նաև իրենց հարևանի ամուսինը, տեգոր տղային, ով զորակոչիկ է, մի կողմ են տարել: Ցողիկ Փիլոյանի փոխանցմամբ՝ իր ամուսնուն ասել են՝ «չոքի ներողություն խնդրի, կգանք մեծից փոքր կվերացնենք... եկավ տուն, արյուն էր թքում»: 

Կարդացեք նաև` Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին հարվածել է գյուղացուն մեքենայի վրա ջուր ցողելու պատճառով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին