▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծն Նիկոլը մերժեց գողական օրենքների գոյությունը էս երկրում...Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով թեժ զարգացումներ են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը: Եվ այս նիստն առանձնացավ թեժացած կրքերով ու դատաքննության ավարտի հայտարարությամբ, ինչպես նաև՝ մեղադրողի և Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի մեղադրական ճառերով, ամբաստանյալների ու նրանց մերձավորների ընդվզումներով:

 

 

 

 

 

 

 

 

1in.am-ի հաղորդմամբ՝ Երեմ Սարգսյանը, ներկայացնելով, թե ինչ մանրամասն են ծրագրվել սպանությունները, ինչպես են հետևել Երրորդմասցի Լյովիկի ու նրա շրջապատի մեքենաների տեղաշարժին, հիշատակեց մեքենաների համարներով ու նրանց տեղաշարժի վերաբերյալ գրառումներով այն թուղթը, որ հայտնաբերվել է Սարգիս Հախանումյանի տան խուզարկության ժամանակ: Ընդ որում՝ Հախանումյանի կողմից չի բացատրվել, չի պարզաբանվել՝ ինչ էր անում այդ թուղթը իրենց տանը, ինչի՞ համար են տեղեկատվություն հավաքել…

Երեմ Սարգսյանը հիշատակեց գործի քննության ընթացքում կատարված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները՝ համընկնումները, որ ի հայտ են եկել կատարված փորձաքննություններով…

 

 

 

 

 

 

 

 

Պաշտպանական կողմի վիճարկումը՝ տեսագրություններում ամբաստանյալների դեմքերը չերևալու հետ կապված՝ Երեմ Սարգսյանը հերքեց՝ դրանց վերաբերյալ վկաների ցուցմունքներով, ճանաչման արձանագրություններով…

Երեմ Սարգսյանը նշեց՝ ամիսներ շարունակ մանրամասն ծրագրվել է երեք անձի սպանությունը, երեք ամբաստանյալներից յուրաքանչյուրի մոտ ինքնաձիգ է եղել, յուրաքանչյուրը կրակ է արձակել…

Երեմ Սարգսյանը միայն պահանջեց, որ դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, իսկ պատժաչափի վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունքը թողեց իր վստահորդին՝ տուժողի իրավահաջորդի՝ Երրորդմասցի Լյովիկի հայր Միհրան Ղազարյանին:

 

 

 

 

 

 

 

Վերջինս իր զգացմունքային խոսքում նախ նշեց, որ իր որդին երեք տուն էր գրավ դրել, «Գազելներ» էր ձեռք բերել ու բացել էր երկու երթուղային գիծ՝ համար 63 և 205, սպասարկել էր մարդկանց, բենզակայան էր բացել, ինչպես նաև «բեռնված» «Գազելներ» էր ուղարկել Արցախ՝ հորն ասելով, թե դա անում է հանուն Հայրենիքի… Իր որդուն կյանքից զրկել են «նախանձի» պատճառով. «Իմ տղան օգնել է բոլորին… Ճաշարան էին բացում՝ չունևորների համար… Ես բոլոր թղթերը հավաքել եմ… Էս գործով ամեն բան ապացուցված է՝ էփած հավի ծիծաղը կգա չհիմնավորված համարողների վրա… Էս մարդիկ՝ ամբաստանյալները, հասարակության համար պիտանի չեն… Ես չեմ անիծում, Աստծուց խնդրում եմ՝ էդ մարդիկ թող նույն բախտին արժանանան՝ ծաղիկ դնեն իրենց երեխաների գերեզմանին… Ես չեմ կարողանում հանգիստ քնել… Ես պահանջում եմ՝ հանուն ձեր երեխաների…

 

 

 

 

 

 

 

Մեծն Նիկոլը բոլորին հանգեցրեց այն մտքին, որ գողական օրենքները էս երկրում չպիտի գործեն… Ես խստագույն պատիժ եմ պահանջում… Ուրիշ պահանջ չունեմ՝ միայն պատիժ եմ պահանջում…»:

Մանրամասները՝ այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին