▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որով շուրջ 40 զինակոչիկ ազատվել է ծառայությունից

Ապրիլյան պատերազմի հերոսների մասին սկանդալային հայտարարություն արած փոխվարչապետի խոսնակը հրաժարական կտա

Նարեկ Սարգսյանն իր նկուղում ատրճանակով սպառնացել է մի տղամարդու, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը

ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ու «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատերը 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար

«Գազպրոմ Արմենիա»-ի ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից. խուզարկություններ՝ դրանց պատկանող գազալցակայաններում



2018-07-11 15:52:57

 

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և  ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական  վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:   







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.