▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մանվել Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է  ֆեյսբուքյան իր էջում հարցում կազմակերպել՝ պարզելու համար, թե ովքեր են կողմ կամ դեմ, ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառել  Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: 
Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը:

 

 

 

 

 

ԿՈՂՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԶՐԿՎԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ»,-գրել է քաղաքապետը:

Ի դեպ, մինչ ժամը 19:30-ը քվեարկողների 97 տոկոսը կողմ է այդ հարցը ավագանու օրակարգում ներառելուն, դեմ է 3 տոկոսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին