▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու արտահերթ նիստ. օրակարգում քաղաքապետի ընտրության օրվա հարցն է

 

Երևանի քաղաքապետարանում, այսօր՝ հուլիսի 12-ին, ընթանում է ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում քաղաքապետի ընտրության օրը նշանակելն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի ավագանու այսօրվա նիստում նիստը վարող փոխքաղաքապետ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ը։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարությունից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ և իր հերթին առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել 2018 թ․-ի օգոստոսի 8-ը։ Ըստ Խաժակյանի արտահերթ ընտրությունների այդքան շուտ լինելու դեպքում, ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից խնդիրներ են առաջանալու.

«Եթե հուլիսի 16-ին քաղաքապետ չընտրվի, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները օգոստոսին են լինելու, իսկ այդ ժամանակ պայմանները չափազանց դժվար են լինելու՝ քարոզարշավների կազմակերպման, տպարանների, դպրոցների հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Եվ այստեղ ամենամեծ վնասն այն է, որ ընտրությունների խոչընդոտները հաղթահարվելու են լրացուցիչ և մեծ գումարների հատկացմամբ։ Սա սաբոտաժ է պետության դեմ, ոչ թե «Ելքի» դեմ, այլ պետության դեմ»,- նշեց Խաժակյանը։

Картинки по запросу դավիթ խաժակյան

Կամո Արեյանն ընդունեց «Ելք» խմբակցության առաջարկությունը և ավագանու 46 անդամների կողմից քվեարկվելու հուլիսի 16-ին և օգոստոսի 8-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակելու հարցը։

Դրանից հետո՝ օգտվելով օրենքով իրենց վերապահված իրավունքից,  «Ելք» խմբակցության ղեկավարը 15 րոպե ընդմիջում վերցրեց։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին