«Ֆեդերացիայի հետ կապված՝ երևի թե կքննարկենք: Չեմ ասի՝ կհրաժարվեմ: Կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք: Այո, ցանկություն ունեմ առաջադրվելու»,-այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրությունները:

Օրերս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ եթե ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինքը չի առաջադրվի։


