▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայցում եմ ներողամտություն. ում է ուղղված եղել «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությունը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջում գրում է.

«Դանիել Իոաննիսյանի գրառման մասով արդեն իսկ պարզաբանել եմ: Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին ( պարզ չէր ի վերջո ինչի մասին է քննարկումը), եւ որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը ( գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ 

Հավելենք նաև, որ տվյալ թեմային անդրադարձել էր նաև քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում:

Կարդացեք նաև՝ Չեմ կարող դրանք լուռ կուլ տալ. Արփինե Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին