▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանյան ամառը»՝ Նոր Նորքում. Տոնական համերգ՝ Թաթուլ Կրպեյանի այգում

 

Երևանիք քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կայացել է «Արևաշող իմ Նոր Նորք»խորագրով տոնական համերգը:

Ելույթ են ունեցել Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթը, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերը, հրավիրված երգիչ-երգչուհիներ:

Երեխաներին ուրախ տրամադրություն են պարգևել նաև սիրված մուլտհերոսներն ու հմուտ խաղավարը:

Միջոցառման ընթացքում ամփոփվել է նաև 10 օր տևած «Բակային ճամբար 2018» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվել են զարգացման և ուսուցողական խաղեր, էքսկուրսիաներ, «Ապահով, անվտանգ կյանք» խորագրով սեմինար-քննարկումներ:

Հունիսի 1-ին մեկնարկած ամառային միջոցառումների ծրագիրը կավարտվի օգոսոտոսի 31-ին: Այն բաղկացած է մարզական, մշակութային, ժամանցային, զբոսաշրջային բազմաբնույթ միջոցառումներից, փառատոններից, մրցաշարերից: Այս տարի այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից:

Նյութի աղբյուրը՝ yerevan2800.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին