▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծ օղի արտադրելու համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ն տուգանվել է 10 մլն դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կեղծ օղիարտադրելու համար 10 մլն դրամով տուգանել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ» ՍՊ ընկերությանը: Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

 

 

 

 

 

 

 

Նշվում է, որ հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել NEMIROFF («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը:

 

 

 

 

 

 

NEMIROFF-ը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից:

Պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ NEMIROFF ապրանքային նշանով՝ Український мед անվանումով օղիներ:

 

 

 

 

 

 

«Ա և Գ» ընկերությունը 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղու գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին