▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ՝ Ամուլսարում արված պայթեցումներից. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ Ամուլսարում արված պայթյուններից, որին կից գրել է. «Դիտենք Ամուլսարում արված պայթեցումների պատկերները, որ պարզ լինի, թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ։ Եվ սա դեռ ընդամենը շինարարական աշխատանքներն էին։ Եթե թույլ տայինք բուն հանքի պայթեցումները՝ տեսարաններն ու հետեւանքները շատ ավելի սարսափելի կլինեին։Այս տեսանյութերը բարի մարդիկ տրամադրել էին Ամուլսարի պաշտպաններից Շիրակ Բունիաթյանին»:

Նշենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ և պահանջում են դադարեցնել աշխատանքները: Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին անձամբ գնացել էր Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին:

Վարչապետը  նշել էր, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում: «Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն: Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա»,- ասել է վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր՝ ի սկզբանե էլ ասել է, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա:

Տեսանյութը՝ Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև՝ Սեղանին դրել ենք այն բարիքները, որոնք հանքի շահագործման դեպքում կվերանան. ջերմուկցին՝ Նիկոլ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին