▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պատրաստ է պատերազմի. խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ. Դավիթ Տոնոյան

EADaily-ն զրուցել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ ՀՀ պաշտպանության ոլորտի խնդիրների, ավիացիան զարգացնելու ծրագրերի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի կուտակումների եւ ակտիվության մասին հաղորդագրությունները ճիշտ են եւ նման զարգացումներ գրանցվել ու գրանցվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի երկայնքով՝ մասնավորապես՝ Նախիջեւանի ուղղությամբ: 

 

 

 

 

 

 

 

 

 

«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պայմաններում: Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, երեւույթ, որից զերծ մնալը դրված է որպես նախապայման ԼՂ հակամարտության, եւ ընդհանրապես՝ բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմքում»,- ասել է Տոնոյանը:

Նրա խոսքով, ապրիլյան մարտերից առաջին հերթին կատարել ենք ռազմավարական նշանակության հետեւություններ.

«2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»,- նշել է նախարարը:

Վերջինիս խոսքով՝  Հայաստանի որդեգրած ողջ կառուցողական կեցվածքով հանդերձ, ինքը  չի ցանկանում, որպեսզի մարդկանց մոտ ձեւավորվի տպավորություն, թե հայկական կողմը խաղաղության խնդրարկու է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշման ամբողջ կառուցողականությունը, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող է: Խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ, որ այն վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին կհաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդի վճռական և մասշտաբային հակազդեցության համար»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին