«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ գիշերը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Հենց այս պահին այրվում է նախօրեին իմ այցելած՝ Սիլիկյան թաղամասի «ինքնաշեն» աղբավայրը։
Ինչ-որ շահագրգիռ անձիք այրել են աղբավայրը՝ հայտնի չէ ինչ պատճառներով։
Ինձ համար այլևս ակնհայտ է, որ այստեղ ինչ որ անձանց լուրջ շահեր կան։
Կարծում եմ՝ սրանով պիտի զբաղվեն իրավապահները։
Այս պահին հրշեջ մի քանի մարտական հաշվարկ փորձում է մարել «ինքնաշեն» աղբավայրի հրդեհը, որի արտանետած թունավոր ծխից հարակից բնակավայրերի բնակիչներն ուղղակի խեղդամահ են լինում»։
Տեսանյութը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից