▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժի Վաչոյի փաստաբանը բողոք է ներկայացնում Վճռաբեկ դատարան

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը նրա փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Տարածած հայտարարությամբ՝ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացնում է, որ որոշումը չի բողոքարկվի գրավի մասով։

«2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 և 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Այս կարևորագույն իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։ Մեր կարծիքով Վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակներում պետք է կայացնի նախադեպային որոշում՝ դրանով իսկ ձևավորելով իրավակիրառ միատեսակ պրակտիկա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է Վաչագան Ղազարյանի համար սահմանված գրավի գումարին և այն վճարած անձի վերաբերյալ տեղեկություններին, ապա այս պահին նպատակահարմար չենք համարում հրապարակել որևէ տեղեկություն՝ ելնելով նախաքննական և բանկային գաղտնիքներից։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վաչագան Ղազարյանի գործի վերաբերյալ՝ հայտարարում ենք, որ մինչ օրս լրատվության տարբեր միջոցներում հրապարակված անունները և անձինք /Ալիկ Ավդալյան, Կամո Ավակումյան, Ռուբեն Թաթուլյան / որևէ կապ չունեն Վաչագան Ղազարյանի գրավի վճարման հետ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասված է փաստաբանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:

Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրա գրավը մուծելուց հետո նա ազատ է արձակվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին