▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Խաչատուրովը ժամանել է ՀՔԾ՝ հարցաքննության Մարտի 1-ի գործով

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: 

Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանեց՝ «ոչ»:

ՀՔԾ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:

Մարտի 1-ի գործի շրջանակներում հուլիսի 26-ին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին