▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում

Մարտի 1-ին մարդիկ են տուժել, որոնց ոչ ոք չէր ճանաչում, այստեղ ոչ մի շահագրգռվածություն չկար։ Այս մասին հուլիսի 26-ին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ոնց որ մեկը մտներ, կրակեր, որ մարդիկ տուժեն, ու գնար կորեր, հետո ամբողջ մեղքը բարդեն իշխանության վրա։ Դուք այս սցենարը բացառո՞ւմ եք։ Արդեն ահաբեկչական քանի խմբեր բացահայտվեցին։ Ես չգիտեմ, թե էլ ում գլխում կարող է այդպիսի բան ծնվել։ Հատկապես այդ մթնոլորտում դա հնարավոր է։ Կարծում եմ՝ չի բացահայտվում կոնկրետ դրվագները նաև այդ պատճառով, որ կարող է այս սցենարը շատ ավելի հավանական է։ Մենք հանրահավաքների ժամանակ ամբողջ ընթացքում և Հայկ Հարությունյանը, և Գորիկ Հակոբյանը ավելի շատ մտահոգված էին, որ հանկարծ Թատերական հրապարակում մեկի հետ բան չպատահի, հանկարծ որևէ մեկը բան չպայթացնի, որը առաջին հերթին կմոբիլիզացնի իրենց զանգվածը, երկրորդ՝ իշխանություններին մեղադրելու առիթ կդառնա։ Ավելի շատ դրա մասին էին մտածում։ Ամեն անգամ ինձ զեկուցելիս դա էին ասում։ Մարտի 1-ի առավոտյան զննությունը, որ եղավ, հենց այդ մտահոգությունից էր բխում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին