▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. Աշխատակիցները բողոքում են

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook կայքի իր էջում հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից։



«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Մանրամասները՝ հաջորդիվ»,-գրել է պաշտոնյան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ այս լուրը դժգոհությամբ են ընդունել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի աշխատակիցները, որոնք պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել: 

Կադրերը՝ Սուրեն Արեենցի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին