Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Այս մասին Armtimes.com-ին ասել է Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը: Վերաքննիչ դատարանը Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի: Այսպիսով՝ պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն:
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին: Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կազմակերպված, ինչպես նաեւ զենքի գործադրմամբ խուլիգանության համար:
Նա մեղադրվում է ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության համար, բացի այդ նա անցնում է նաեւ ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ դրվագով. այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։