▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են Ռոբերտ Քոչարյանին երաշխավորած 45 պատգամավորները

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ չբացահայտեց, թե ովքեր են Ազգային ժողովի 45 պատգամավորները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու ձևաթուղթը: Նա միայն կրկնեց ավելի վաղ արված հայտարարությունը, որ ստորագրողների թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Ստորագրողների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են»,- ասաց Վ.Սողոմոնյանը՝ հավելելով, որ ստորագրողներ կան նաև ՀՅԴ-ից:

Պատգամավորների ստորագրություններով ձևաթուղթն արդեն ուղարկվել է Դատախազություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին