▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլը» հիմնադրամում 517 հազար դոլարի ներդրում է եղել. «Լույս» հիմնադրամից 18 հոգի կրթաթոշակ կստանա

«Իմ քայլը» հիմնադրամը «Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու կարողացել է ապահովել պակասող կրթաթոշակով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Հուսամ՝ նրանք հաջողությամբ կգնան իրենց դասերին»,- ասաց նա։

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամին, որի հետ համագործակցության արդյունքում է հաջողվել հասնել արդյունքի։

«222 հազար դոլար ներդրում կատարեցին իրենք այս գործին»,-ասաց ՀՀ վարչապետի տիկինը։

 

 

 

 

 

 

 

 

Նա նաև շնորհակալություն հայտնեց «Հայ բարեգործական ընդհանուր միությանը»՝ 200 հազար դոլարի ներդրման համար, Վան Լափոյան կանադահայ գործարարին, որը 70 հազար դոլարի չափով էր նվիրատվություն է արել։

«Ընդհանուր առմամբ, 517 հազար դոլարի ներդրում է եղել»,-ասաց նա։

Աննա Հակոբյանն ասաց, որ այս ամենն արվել է արտակարգ պայմաններում։

««Իմ քայլը» հիմնադրամը չի կարող այս ճանապարհով լուծում տալ այն խնդրին, ինչի առաջ կանգնած ենք եղել, մենք սկսել ենք քննարկում AGBU-ի հետ, ինչպես նաև շատ այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կանցկացնենք, որպեսզի հասկանանք՝ ինչպես պետք է այս հարցը հիմնավոր լուծում ստանա»,-ասաց Ա. Հակոբյանը։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին