▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում իմ ելույթով ցանկացել եմ «ոչ» ասել պատերազմին. Աննա Հակոբյան

Օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ասել է.

«Հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում Պետական Տրետյակովյան պատկերասրահում ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ հանդիպմանն արված հայտարարությամբ ցանկացել եմ «ոչ» ասել պատերազմին։ 

Այդ ելույթի վերաբերյալ քննադատությանը, որքանով ես եմ տեղյակ, երկու ուղղությամբ է հնչել` նախ հատվածի համար, որում նշվում է, թե «կարևոր չէ` ինչից է ծագել այս հակամարտությունը» և որ «մեր ու ադրբեջանցի երեխաների հայացքները նույնն էին։

Առաջինի հետ կապված արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանել, նորից կկրկնեմ` իհարկե, շատ կարեւոր է, թե ինչից է ծագել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարեւոր է նաեւ տարբերել, թե որտեղ է դա կարեւոր եւ որտեղ` կարեւոր չէ:

Այն լսարանում, որի առաջ ես խոսում էի, այն նպատակի համար, որոնց համար ես խոսում էի բոլորովին չէր ենթադրում խորանալ, քննարկել հակամարտության ծագման դետալները: Դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է ուղղակի «ոչ» ասեն պատերազմին։

Պատերազմին «ոչ» ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատարազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել «ոչ» պատերազմին, որպեսզի ուսումնասիրություններ կատարողները կամ բանակցողներն առանց զոհերի երկու կողմից էլ կարողանան նստել սեղանի շուրջ, կարեւոր է, որ դա տեղի ունենա խաղաղության պայմաներրում»։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա պարզաբանեց նաև 18-ամյա երեխաների հայացքների մասին հատվածը. «Մեր զինվորները, երիտասարդներն, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր դեպքից առաջ, յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է, որը կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, ընդ որում` անհասկանալի է, թե ինչ պայմաններում, ինչ կտտանքների կենթարկվի կամ ինչ տեղի կունենա իր հետ… նա չի կարող հայացքում վախ չունենալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուղղակի հարց է, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչ կլինեն` փախուստի՞, թե՞ հերոսության վայրկյաններ։ Իմ ելույթը «մեր երեխաները չփորձարկվեն` ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»:

Հիշեցնենք, որ հանդիպմանն իր ելույթում Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել էր. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։

Ներկայացնեմ միայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի պատկերը։ Հայկական կողմն ունեցավ 100 զոհ, գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան երիտասարդներ։

Ադրբեջանական կողմն ունեցավ մի քանի հարյուր զոհ և կրկին գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։ Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։

Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանք հայացքներին․․.»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին