▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պատգամավորների միջնորդությունը

Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը: 

 

 

 

 

 

 

 

«Նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-news.am-ին ասել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաքին միացել էր 41 պատգամավոր ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին