«Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարան, զրուցել եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու վերջինիս հետ էլ հեռացել: Տեղեկությունը տրամադրել է գործարանի տնօրենը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն ծանուցագիր է ուղարկել Աբրահամյանին, ով 2008թ. մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Նշվում էր նաև, որ ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանին: