▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Մարտի 1-ի գործում հնարավոր նոր անունների մասին

 

 

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անդրադարձել է հայտարարություններին, թե մարտի 1-ի գործի նախաքննության շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը նոր անուններ կտա։

 

 

 

 

 

 

 

 

«Ես տեսել եմ այդ հարցազրույցները և կարծում եմ՝ դավադրության տեսության շարքից է։ Այդ հարցազրույցներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե՝ դե գիտեք՝ ինքը մեղավոր է ու սկսելու է անուններ տալ և այլն։ Սրանք հեքիաթներ են ու տարիներ շարունակ այդ հեքիաթները հրամցվել են։ Չեմ կարող դա ժխտել, որ հանրության որոշակի զանգվածի մոտ կարծրատիպեր են դարձել։ Չեմ կասկածում, որ այդ կարծրատիպերը կոտրվելու են, ու հասարակությունը բոլոր հարցերի պատասխանները ստանալու է։ Վստահեցնում եմ, որ այդ պատասխանների շահառուն Ռոբերտ Քոչարյանը հաստատ լինելու է», -ասել է Սողոմոնյանը։



 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ Yerevantoday-ի  տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին