«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։
Նույն տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Ջոնիկ Աբրահամյանի տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից տվյալի լուրի վերաբերյալ պատասխանել են, որ ոստիկանությունը նման անուն-ազգանունով մարդու չի ձերբակալել, գուցե իրավապահ այլ մարմիններ են այդ գործողությունը իրականացրել։
ԱԱԾ լրատվականից զանգերին այդպես էլ չեն պատասխանել։ ԱԱԾ խոսնակն անհասանելի է։