▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, խափանման միջոցը փոխելու համար դիմել ենք Վճռաբեկ դատարան. փաստաբան


ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Վերաքննիչ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Դիմումը վարույթ ընդունելու մասին մեզ դեռ չեն հայտնել: Ինչ վերաբերում է տարածվող այն լուրերին, թե Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է, ասեմ, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան ազատ արձակելու մասին որևէ հրապարակում իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան»,-ասաց Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, արդյոք այն ավարտվե՞լ է, պաշտպանն ասաց, որ փորձաքննությունն ընթացքի մեջ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին