Տավուշի մարզ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության շրջանակում՝ Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպմանը քաղաքացիներից մեկը բողոքել է, որ տարիներ շարունակ թոշակները չեն բարձրանում:
Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե որքան թոշակ է ստանում նա:
«44 հազար դրամ եմ ստանում, լույսի, գազի փողը տալիս ենք, տակը պիվա խմելու փող չի մնում»,- ասել է քաղաքացին:
«Դուք էլ սկզբից պիվեն խմեք, հետո գազի, լույսի փողը տվեք», -կատակել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ «Էն գառն իրար հետ ենք կերե՞լ». Նիկոլ Փաշինյանի կատակը