Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվելու է նաև Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության, այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», - հայտարարեց ՀՔԾ պետը։
Նա տեղեկացրեց, որ քննիչն է որոշում՝ ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։
«Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի», - հայտարարեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում