Օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին։
Այո, Ֆուտբոլային բարձրագույն լիգայի 9 թիմեր միաձայն առաջարկեցին ու պաշտպանեցին իմ թեկնածությունը։ Առաջիկայում ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն, կհայտարարեն նոր ընտրությունների մասին»,–նշեց Վանեցյանը՝ նկատելով, որ նախագահ դառնալու պատրաստակամության մասին իր հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես պաշտոնական հայտարարություն, քանի դեռ հայտարարված չէ նախագահի նոր ընտրությունների մասին։
ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ Ֆեդերացիայի նախագահ լինելը չի խանգարի իր հիմնական աշխատանքին. «Ֆուտբոլի ֆեդերացիայում հիմնական աշխատանքը իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները, ես ակտիվ մասնակցություն եմ ունենալու»։
Պատասխանելով պայմանավորված խաղերի մասին հարցին` նա վստահեցրեց, որ պայմանավորված խաղերը բացառվելու են։