▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա. Րաֆֆի Հովհաննիսյան

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ»,-ասաց Րաֆֆի հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու որոշում կայացրած դատավորին, «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Դա իմ որոշելիքը չէ, ես ինքս արդեն որպես նախկին իրավաբան ասել եմ, որ այս դատավորը որքան պատրաստված հետագիծ եւ կրթություն ունի, պարտավոր էր ինքնաբացարկ կատարել, որովհետեւ շահերի բախման, եթե ոչ իրականություն կար, կար հրապարակային տպավորություն: Դա ինքնին դատական որոշման, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն իջեցնում էր: Իհարկե, բացթողում է, որ դատախազությունն այդ ինքնաբացարկը չպահանջեց, ես ասում եմ՝ ավելի հեռահար, մտածված մոտեցում պետք է տեղի ունենա՝ պահպանելով անմեղության կանխավարկածը, թույլ տալ, որ խոսի, հարցերին պատասխան տա, բայց նաեւ հասկանալով, որ հասարակության զգալի մասն իրավունք ունի իր հակադարձ տեսակետը արտահայտել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռևանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին