Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: ՀՀ ոստիկանապետն այսօր իր աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում չցանկացավ մանրամասներ հայտնել, միայն ասաց, որ համագործակցում են «Ինտերպոլ»-ի կենտրոնական բյուրոյի հետ:

«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց կարծես թե նա շուտով մեր տեսադաշտում կլինի»,- ասաց Օսիպյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:
Կարդացեք նաև՝ Նարեկ Սարգսյանն իր նկուղում ատրճանակով սպառնացել է մի տղամարդու, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը
Ու՞մ էր Սաշիկ Սարգսյանի որդին նվիրել թանկարժեք ավտոմեքենան
Օրվա կադրը. Սաշիկ Սարգսյանի տան վերելակը որդու՝ Նարեկ Սարգսյանի անունով է
Զենք, թմրանյութ և թանկարժեք նկարներ. Նարեկ Սարգսյանը հետախուզվում է. նոր տեսանյութ


