Արդարադատության նախարարը այսօրլրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Մանվել Գրիգորյանի լուսանկարի դեպքով իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում.

«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են և այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում: Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ն պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովեհտև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել:

Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում:Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել՝ անկախ անձից, անկախ անձի հանդեպ եղած վերաբերմունքից սա ունիվերսալ իրավունք է ու կկիրառվի բոլորի հանդեպ»:


