▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգելա Մերկելն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց

Այսօր Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անգելա Մերկելին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Գերմանիայի կանցլերը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:

2005թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել: 2015թ.-ի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկին, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: 

Կարդացեք նաև՝ Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին