▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա (Արցախն) այն վայրն է, որտեղ Լևոնն է (Քոչարյան) ծնվել. Դեն Բիլզերյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Դեն Բիլզերյանը երեկվա օրն անցկացրել է Արցախում:

Արցախի հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում, որից մի հատված ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը,  Դեն Բիլզերյանն իր կարճ հարցազրույցում ասում է. «Սա(Արցախն) այն վայրն է, որտեղ Լևոնն է (Քոչարյան) ծնվել»: Ռեպորտաժում այս հատվածը չի թարգմանվել, սակայն պարզ լսվում է անգլերենով: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համացանցում այս ռեպորտաժի տարածումից հետո տարբեր քննարկումներ են սկսել ու կարծիքներ ներկայացվել, որոնցից երկուսը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

«Այն ամենը, ինչ պետք ա իմանալ էն գյադու այցի մասին:
(լսել անգլերեն խոսքը, որը չի թարգմանվում)

- Լրագրող. Արցախ գալու ձեր նպատակը
- Դեն Բիլզերյան. Սա այն վայրն է, որտեղ Լևոնն է (Քոչարյան) ծնվել:

Հա, ի դեպ էդ զենքը Քոչարյան ընտանիքի սեփականությո՞ւնն ա: Երբ ուզեն, կարան Երևանում էլ կրակե՞ն դրանից, թե՞ ոնց»,-գրել է  Էդգար Առաքելյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Դենին քոչարյանենք են հրավիրել ոնց որ...Սկզբում խնդալու էր թվում, բայց գնալով տխուր ա դառնում: Ասում ա՝ եկել եմ /Արցախ/ որովհետև Լևոնը ստեղ ա ծնվել...Լևոնն էլ Լևոն Քոչարյանն ա»,-գրել է բանաստեղծ Մարինե Պետրոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին