▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու են օտարերկրյա երաժշտին ոստիկանները բերման ենթարկել. միջադեպ Հյուսիսային պողոտայում

 

 

Օրերս Հյուսիսային պողոտայում ոստիկանները բոլոր երաժիշտներին արգելել են նվագել ու այդպիսով գումար հավաքել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատճառն, ըստ ոստիկանների, աղմուկն է ու բնակիչների բողոքը: 

Օտարերկրյա երաժիշտներից մեկին էլ  հաջորդ օրը ոստիկանությունը բերման է ենթարկել՝ հարբած վիճակում հասարակական կարգը խախտելու համար:

«Ոստիկանության մայորը, որի անունը չեմ հիշում, ինձ ասաց՝ միայն զգուշացնում ենք, որ բարձր չնվագեն, որի հետ էդտեղ իրար ձեռք սեղմեցինք։ Իսկ ինքն արդեն հրահանգել էր կանաչ իրոկեզով տղային՝ Իլյա Կուլիկին բռնել։ Շատ բռի ձևով թևերը ոլորել-տարել էին բաժանմունք։ Իլյան պաշտպանում էր կիթառ նվագող հայ տղային, որի վրա հարձակվել էին նույն ոստիկանները։ Մանրամասները՝ հաջորդ գրառմանս մեջ»-այսպես է ֆեյսբուքյան իր էջում արձագանքել տվյալ միջադեպին գրող Վահրամ Մարտիրոսյանը:

 

Տեսանյութը՝ Օկսաննա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին