▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրաբա, բենզին, ալյուր. եկեք չթերագնահատեք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը. Նիկոլ Փաշինյան

 

 

Այսօր կառավարության նիստին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ խնդիր են տեսնում184 հոդվածում իրեղեն ապացույց ձեւակերպման հետ: «Ես կառաջարկեի այս տերմինը փոխարինել այլ հասկացոությամբ, օրինակ՝ փասը հավաստող որեւէ նյութ»,-ասաց նա:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նշված է, թե ընտրակաշառք չի համարվելու ընտրությունների համար նախապատրաստված հուշանվերները:

«Նախկինում ընտրությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ԿԸՀ-ն այսպիսի քարոզչունյութերի վերահսկողություն չի կարողանանում ունենալ»,-ասաց նա:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց եւ ավելացրեց, որ առկա ձեւակերպումից արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր արպանքներ բաժանելը բացի կուսակցության կամ թեկնածուի անվանումը կամ խորհրդանիշը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների:

«Ես ասեմ, որ մեր պատմական փորձը հաշվի առնելով երեք հազար դրամը բավականին գումար կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ ենթադրենք երեք հազար դրամ դնեն տոպարկի մեջ կուսակցության նշանով բաժանեն կամ երեք հազար դրամով դիզվառելիք թեկնածուի պատկերով: Ձեւակերոմը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշել: Եկեք չթերագնահատենք ըտրակեղծարարների կրեատիվ միտքը»,-ասաց նա :

Արտակ Զեյնալյանը ասաց, որ չի կարծում լավաշի վրա կկարողանան պատկեր ստանալ իսկ վարչապետը նշեց, որ լավաշը դնում են տոպրակի մեջ պատկերն էլ կպցնում են: Արտակ Զեյլանալյանը նշեց, որ դա բարեգործության տակ է մտնում:

Արտակ Զեյնալյանը ասաց, որ քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ կքննարկեն, թե արդյոք այն աստիճան ոչ որոշակի է ձեւակերպումը, որ խնդիր կարող է առաջացնել եւ խնդիրը կձեւակերպեն: Վարչապետը նշեց, որ պետք է հստակեցվի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին