▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվաստացնում էին շեֆերը, գործընկերները չեն կարող նվաստացնել. ԿԳ նախարարն՝աղմկահարույց հարցի մասին

 

«Տնօրենների հետ անկաշկանդ, գործընկերային զրույց է եղել, երբեմն կատակներով, երբեմն շատ մտերիմ փոխադարձումներով»:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին դպրոցի տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Նվաստացնում էին շեֆերը, գործընկերները չեն կարող նվաստացնել,-նշել է նախարարն ու ընդգծել է. «Շատ ուշադիր եղեք, այս կառավարությունը շատ է տարբերվում նախորդ կառավարություններից, այստեղ գործընկերային հարաբերություններ են, այլ ոչ թե շեֆական հարաբերություններ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարեւորել էր օտարալեզու խորացված ուսուցմամբ դպրոցների բացումը, որին Արայիկ Հարությունյանն արձագանքելն էր. «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»: Տնօրենը նույնը ասել էր անգլերեն:

Կարդացեք նաև՝ Այստեղ որևէ նվաստացման երևույթ չկա. Արայիկ Հարությունյանը՝ դպրոցի տնօրենի հետ միջադեպի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին