▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է վստահ լինեք, որ Ձեր վճարած ամեն լուման ոչ թե մսխվում է, այլ արդյունավետ ծախսվում է երկրի զարգացման համար.Փաշինյանը՝ գործարարներին

«Մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է՝մենք ուզում ենք ամեն ինչ անենք, որ Հայաստանում արտադրությունը և տեքստիլը, թեթև արդյունաբերությունը, կոշիկի արտադրությունը, արդյունաբերությունը մեզ համար առաջնահերթություն է և ես շատ կուզենայի, որ ընդհանրապես կառավարություն և արտադրող հարաբերություններում որակական փոփոխություն լիներ՝ այն առումով, որ այնպես չի, որ մի մասը կառավարությունն ուզում է հարկերը քերի, իսկ արտադրությունն ուզում է հարկերը թաքցնի:

 

 

 

 

 

 

 

 

Էստեղ պետք է իսկապես լինի գործընկերություն և պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ նաև հարկ վճարողները համոզված լինեն, որ իրենց վճարած ամեն լուման ոչ թե մսխվում է, թալանվում, փոշիացվում, այլ արդյունավետ ծախսվում է մեր երկրի ենթակառուցվածքների և բնականոն գործունությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է նաև Ձեր գործունեությանը»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ թեթև արդյունաբերության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հաջողություն մաղթելով բոլորին մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, Հայաստանը բարեկեցիկ , աղքատությունից զերծ, զարգացած ու մրցունակ տնտեսությամբ երկիր դարձնելու ճանապարհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին