Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամանել էր Սևան քաղաքի թիվ 3 դպրոց։ Վարչապետը նկատեց, որ այսօր Նոր Հայաստանի 1-ին սեպտեմբերի 1-ն է, որը նոր էջ է Հայաստանի պատմության մեջ։ «Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը։ Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Դիմելով ուսուցիչներին՝ վարչապետը նշել է, որ ուսուցիչը պետք է իր առջև խնդիր դնի ոչ միայն ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ երեխաներին պատրաստելու թռիչքի։ «Մենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի՝ նոր վերելքների, բարձունքների հասնելու համար։ Այս դժվարին խնդրի համար պետք է կարողանանք միավորել մեր ուժերը։ Շնորհավորում եմ հաղթական ժողովրդի հաղթական երեխաներին, ովքեր նոր էջ են բացում Նոր Հայաստանում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն արդեն դպրոցի ներսում շփվում էր աշակերտների հետ, լուսանկարվում ու երկար ժամանակ փորձում հանգստացնել փոքրիկ Ամիրամին, որ արտասվում էր ու ցանկանում վերադառնալ մայրիկի մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում