▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին ինձ SMS է ուղարկել ու ասել, որ ԱԻՆ-ում է աշխատում, ապրել հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, շնորհավորելով արտակարգ իրավիճակների աշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նրանց ցանկացավ հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն։

«Ըստ էության, արտակարգ իրավիճակների աշխատողները շատ կարեւոր դերակատարում ունեն մեր կյանքում։ Իհարկե, մենք չենք կարող հուսալ, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես կբացառվեն, որովհետեւ ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս՝ մեր հայրենակիցներն արտակարգ իրավիճակ են գնահատում այն, երբ, օրինակ, սիրելի կատուն բարձրանում է տանիք եւ չի կարողանում իջնել: Շատ կարեւոր է իմանալ կա, որ կա պրոֆեսիոնալ փրկարարական ծառայությունների համակարգ։ Ես ասել եմ, որ նոր փոփոխություններից հետո պետք է հարգանք լինի յուրաքանչյուր համազգեստավոր ծառայողի նկատմամբ եւ նրանց պետք է ընդունել որպես հարազատի, քանի որ միայն հարազատն է, որ օգնության է գալիս դժվարին պահերին»,- ասաց ՀՀ վարչապետը եւ հայտարարեց, որ ինչպես ոստիկաններն ու զինվորականները, այնպես էլ ԱԻՆ ծառայողները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից։

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանն այնուհետ խոսեց համակարգում առկա ցածր աշխատավարձերի խնդրի մասին:

«Ես գիտեմ, որ ԱԻՆ-ում շատ խնդիրներ կան։ Ես մի քանի օր առաջ հաղորդագրություն ստացա քաղաքացուց, որն աշխատում է ԱԻՆ-ում, գրել էր, որ ապրելու հնարավորություն չկա: Ես հասկանում եմ, որ նման հաղորդագրություն կարող են ուղարկել ինչպես ԱԻՆ, այնպես էլ ոստիկանության եւ Զինված ուժերի ծառայողները: Սա խնդիր է, որ պետք է միասին լուծենք:

 

 

 

 

 

 

 

 

Այսօր պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են, քանի որ արդյունավետ չեն ծախսվում ֆինանսական միջոցները: Ես ուզում եմ մի բան ասել, որ ոչ թե պետք է սկզբում լավ ապրենք, իսկ հետո մտածենք մեր երկրի արդյունավետության մասին, պետք է հակառակը անել, որից հետո անխուսափելիորեն կփոխվի բոլոր ծառայողների ու աշխատակիցների կյանքը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակիցներին՝ անձնվեր աշխատանքի համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին