▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան

 

 

 

Այսօր ԱԻՆ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով լրագրողների՝ վերջին շրջանում նոր բացահայտումներ չանելու հարցին, ասաց.

«ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է վերջին շրջանում, այլ ուղղակի չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները»,- այսօր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ի սկզբանե ասել եմ՝ ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը՝ նույնպես։ Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, խնդրում եմ, սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու», - ասաց Արթուր Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա միաժամանկ հայտնեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը չպետք է հրապարակային լինի: Պատասխանելով ՀԺ-ի այն հարցին, թե ինչո՞ւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Երեւան» հիմնադրամի գործով հարցաքննության չեն հրավիրում, Վանեցյանն ասաց, որ առաջիկայում կհրավիրվի՝ առանց հստակ օր նշելու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին