▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն Հովիկ Աբրահամյանի եղբոր տնից հայտնաբերված զենքի հետ կապված պարզաբանում է ներկայացրել

Հատուկ Քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե Հովիկ Աբրահամյանի եղբոր տանը հայտնաբերված զենքը Մարտի 1-ի ընթացքում չի օգտագործվել: 


 

 

 

 

 

 

 

«Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում 04.09.2018թ.-ին տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել, որ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

Այդ նպատակով նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, ուստի լրատվամիջոցին հորդորում ենք անանուն աղբյուրներից ստացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանց հավաստիությունը ստուգելու համար»: 

Կարդացեք նաև՝ Հովիկ Աբրահամյանի գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը. ԱԱԾ տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին