▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված հարձակում «Վիվառո Գրուպ»-ի բուքմեյքերական կետի վրա. հափշտակվել է 200.000 ՀՀ դրամ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ:

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա:

Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 01:35-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, մուտք է գործել «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետ եւ զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել 200.000 ՀՀ դրամ գումար եւ դիմել փախուստի:

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին