▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեգործության անվան տակ կաշառք տալու համար հնարավոր է 3-6 տարվա ազատազրկում նախատեսվի

 

 

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ու կից ներկայացված փաթեթը: Համաձայն փաթեթի՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել այն օրենսգրքերում, որով պատասխանատվություն է նախատեսված ընտրական ընթացակարգերը խախտելու համար:

Առաջին փոփոխությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 40.10-րդ հոդվածը քրեականացնելն է: Հոդվածում նշվում է հետևյալը՝ «նախնական քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների կողմից անձամբ, նրանց անունից կամ որևէ այլ եղանակով բարեգործության անվան տակ ընտրողներին և հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը, բարեգործության հետ միաժամանակ ընտրական կամ քարոզչություն իրականացնելը»:

 

 

 

 

 

 

 

 

 

Կառավարությունը ձևակերպում է, որ այս արարքն անօրինական է, բայց նախատեսված է վարչական պատասխանատվություն: Մինչդեռ այս արարքն իր բնույթով գրեթե նման է ընտրակաշառք տալուն: Այն կաշառքի քողարկված միջոց է: Քրեականացման դեպքում այս արարքի համար նախատեսում են 3-6 տարվա ազատազրկում՝ հաշվի առնելով այդ արարքով պայմանավորված հանրային վտանգավորության աստիճանը:

Կառավարության նիստում այս թեմային վերաբերող քննարկման բոլոր մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Պարոն Տոնոյան, ես դա ձեր հայացքում կարդացի. Փաշինյանը կատակեց

«Կառավարության անդամներից ովքե՞ր ունեն 2,3,4 երեխա». Նիկոլ Փաշինյանի հարցումը կառավարության նիստին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին